ԱՄՆ-ը սկսել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը: Այս մասին Թրամփն իր աջակիցներին հայտնել է Ֆլորիդա նահանգում, փոխանցում է lenta.ru-ն:
«Մենք արդեն ունենք 1.6 մլրդ դոլար և սկսել ենք պատի մեծ հատվածներ կառուցել: Բայց մեզ ավելին է հարկավոր, մենք գործելու ենք վճռականորեն», - ասել է Թրամփը:
Նրա խոսքերով` հանրապետակաները ցանկանում են ունենալ ուժեղ սահմաններ և հանցավորության բացակայություն: Թրամփը կարծում է, որ դեմոկրատների դիրքորոշումը, ովքեր հանդես են գալիս պատի կառուցման դեմ, հավասարազոր է հանցավորության զանգվածային տարածման: