Վրաստանի քաղաքացիների մոտ 75 տոկոսը դեմ են երկրում մարիխուանայի օրինականացմանը: Այս մասին են վկայում Ամերիկյան ազգային դեմոկրատական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները:
Հիշեցնենք, Վրաստանի սահմանադրական դատարանը հուլիսի 31-ին բավարարել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդների հայցը և որոշում է կայացրել չեղարկել մարիխուանա օգտագործելու համար վարչական պատիժը, քանի որ «մարիխուանայի օգտագործումը հանդիսանում է անհատի ազատ զարգացման իրավունք»:
Հարցման արդյունքների համաձայն` մարիխուանայի օրինականացմանը դեմ է քաղաքացիների 74 տոկոսը, կողմ` 18 տոկոսը, ևս 8 տոկոսը դժվարացել է պատասխանել: Միևնույն ժամանակ վրացիների 56 տոկոսը կարծում է, որ մարիխունայի օգտագործումը չպետք է քրեորեն պատժելի լինի: