Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ընկրկելու ամերիկացի հոգևորականի հարցով ԱՄՆ սպառնալիքների առաջ։
Էրդողանը, անդրադառնալով Թուրքիայում 2016–ից կալանավորված ամերիկացի հոգեւորական Քրեյգ Բրանսոնի հարցով ԱՄՆ սպառնալիքներին, ասել է. «Ոչ ոք ոչինչ չի շահի, եթե մեզ հետ սպառնալիքի լեզվով խոսի։ Մենք չենք ընկրկելու սպառնալիքների առաջ։ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների մասով որեւէ խնդիր չկա։ Բայց չենք էլ ընդունելու ԱՄՆ–ի սիոնիստական գաղափարախոսության նմանատիպ լեզուն։ Հետ չենք կանգնելու ազատություններից ու դատական անկախությունից։ Այդպես էլ շարունակելու ենք»։