Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին:
Քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից: