Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները բռնել են հայ-թուրքական սահմանը խախտողի, փոխանցում է news.am-ը:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գյումրիի սահմանապահ ջոկատի տեղամասում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն բռնել են ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձ կատարելիս:
Օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին: Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար: