Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ միջազգային կոալիցիայի հետ համատեղ Իսրայելը կկանգնեցին Իրանին, եթե վերջինս փորձի փակել Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցը:
«Եթե Իրանը փորձի փակել Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցը, ես վստահ եմ, որ կհանդիպի վճռական տրամադրված միջազգային կոալիցիայի դիմակայությունը, որում կզգա իսրայելական զինուժի բոլոր տեսակների ուժը», - հայտարարել է Նեթանյահուն:
Նշենք, որ Իրանը չի սպառնացել փակել Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցը, սակայն հայտարարել է, որ կարգելափակի Օրմուզի նեղուցը, եթե իրեն չհաջողվի նավթ արտահանել:
Նախորդ շաբաթ Իրանի կողմից աջակցվող ապստամբ-հութիները հարձակվել են նեղուցով շարժվող սաուդյան նավթային երկու տանկերի վրա, ինչից հետո Սաուդյան Արաբիան հայտարարել է նավթի մատակարարումները դադարեցնելու մասին: