Անկարան առանց պատասխան չի թողնի թուրք երկու բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Վաշինգտոնի որոշումը: Այս մասին հայտարարել է թուրքական ԱԳՆ` ընդգծելով, որ թուրքական իշխանությունները ամերիկյան կողմից գործողությունները համարել են թշնամական:
«Ամերիկյան իշխանություններին կոչ ենք անում հրաժարվել այդ սխալ քայլից», - հայտարարել են նախարարությունում:
Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ը սահմանափակող միջոցներ է մտցրել Թուրքիայի արդադատության և ներքին գործերի նախարարների դեմ` ամերիկացի հոգևորական էնդրյու Բրանսոնի ձերբականլությանը մասնակցության համար:
Վերջինս ձերբակալվել է 2016 թվականի հոկտեմբերին Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժմանն աջակցելու մեղադրանքով: