ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խափանել է Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պլանները Կատար ներխուժելու վերաբերյալ, ինչը կարող է դառնալ նրա հրաժարականների պատճառներից մեկը: Այս մասին հայտնում է Intercept պորտալը` ամերիկյան հետախուզության և պետդեպի աղբյուրներին հղումով:
Վերջիններիս փոխանցմամբ Սաուդյան Արաբիան ԱՄԷ-ի աջակցությամբ 2017 թվականի ամռանը նախատեսում է զինված ներխուժում Կատար` մայրաքաղաք Դոհայի գրավմամբ: Նշվում է, որ Կատարի հետախուզությունը ներխուժման պլանների մասին իմացել է 2017 թվականի ամռան սկզբին և այդ մասին տեղեկացրել է Թիլերսոնին: Վերջինս կտրականապես դեմ է արտահայտվել հնարավոր ներխուժմանը: Արդյունքում, Էր-Ռիադը ստիպված է եղել հրաժարվել իր այդ ծրագրերից:
Intercept-ի կարծիքով` Թիլերսոնի գործողությունները բացատրում են, թե ինչու էին Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն այդքան ջանասիրաբար լոբբինգ անում պետքարտուղարի հրաժարականը: The New York Times-ի տեղեկություններով Վաշինգտոնում ԱՄԷ դեսպանը Թիլերսոնի հրաժարականի մասին իմացել է դրանից դեռ ամիսներ առաջ: