Ֆրանսիայում հավանության է արժանացել օրինագիծը, որով դպրոցականներին արգելվում է դասերի ժամանակ օգտվել էլեկտրոնային սարքավորումներից, հաղորդում է Gazeta-ն։
Նոր կանոնները ուժի մեջ են մտնում 2018 թվականի սեպտեմբերից և վերաբերում են բոլոր էլեկտրոնային սարքավորումներին, որոնք հնարավորություն ունեն միանալ ինտերնետին՝ պլանշետներ, նոութբուքեր, սմարթֆոններ և այլն։ Մինչև 15 տարեկան դպրոցականները պետք է իրենց սարքավորումները թողնեն տանը, կամ անջատեն մինչև դասերի ավարտը։