ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից, հայտնում է Սպիտակ տունը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ գրագրությունն ուղղված է Սինգապուրում առաջնորդների հանդիպման շարունակությանը եւ ստանձնած պարտավորությունների առաջմղմանը։
Թրամփը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին նամակի համար եւ հանդիպման հույս է հայտնել. «Շնորհակալություն նախագահ Կիմ Չեն Ընին, որ նա պահել է խոսքը եւ սկսել է զոհված ամերիկյան զինվորների մնացորդների ուղարկումը հայրենիք։ Ես ընդհանրապես զարմացած չեմ, որ դուք այդ բարի գործն արեցիք։ Բացի այդ, շնորհակալություն ձեզ հաճելի նամակի համար՝ ես անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ հանդիպմանը»,–գրել է Թրամփը Twitter–ում։