ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 2019 ֆինանական տարում երկրի պաշտպանական բյուջեին, որով նաեւ արգելվում է Թուրքիային F-35 օդանավերի վաճառքը, հայտնում է Hurriyet Daily News-ը:
Սենատն օդանավերի վաճառքն արգելում է այնքան ժամանակ, մինչեւ Պենտագոնը զեկույց կներկայացնի F-35-ի գործարքին Անկարայի մասնակցության գնահատականի մասին, ինչպես նաեւ կգնահատի ռուսական Ս-400 հրթիռային համալիները գնելու Թուրքիայի մտադրության ռիսկերը: