ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցել է իր դստերը` Իվանկա Թրամփին, ով հայտարարել էր, որ ԶԼՄ-ները ժողովրդի թշնամին չեն: Նախագահի խոսքերով` այդ դասին կարել է դասակարգել միայն «կեղծ լուրերը», ինչպիսին հանդիսանում են պարբերականների մեծ մասը:
«Նրանք իմ դուստր Իվանկային հարցրել են, հանդիսանում են արդյոք ԶԼՄ-ները ժողովրդի թշնամին: Նա կոռեկտ պատասխան է տվել: Կեղծ լուրերը, ինչպիսին իրենցից ներկայացնում են զանգվածային լրատվական միջոցների մեծ մասը, հանդիսանում են ժողովրդի թշնամիները», - գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում: