Ֆրանսիայում կսկի գործել օրենք, որը նախատեսում է տուգանք կանանց հանդեպ անպարկեշտություններ թույլ տալու համար: Համապատասխան նախաձեռնությունը հավանության է արժանացել Սենատի կողմից, հայտնում է Europe1 ռադիոկայանը:
Փողոցում ոտնձգությունների համար կնշանակվի 90-750 եվրո տուգանք: Ինչպես նշել է կանանց և տղամարդկանց միջև հավասարության հարցերով պետական քարտուղար Մարլեն Շյպպան, խոսքն այդ թվում նաև բանավոր ոտնձգությունների մասին է: «Նախկինում փողոցային ոտնձգությունները մնում էին անպատիժ, այս պահից ամեն ինչ կփոխվի», - ասել է պետքարտուղարը: