Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը, հայտնում է Asbarez.com-ը:
Թանգարանի տարածքը կտրամադրվի վարձակալությամբ 55 տարի ժամկետով և ևս 40 տարի վարձակալության ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: Տարածքի վարձավճարը կկազմի տարեկան 1 միլիոն դոլար:
Թանգարանի գործադիր նախագահ Պերճ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներին նախագծի իրականացմանն աջակցելու համար: Նրա խոսքերով այս նախագիծը մարդկանց հնարավորություն կտա զգալ մշակութային բազմազանությունը և դեմ հանդես գալ նախապաշարմունքներին: