ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային ժամանակացույցով մոտ ժամանակներս ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում նախատեսված չէ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը` այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Նախարարի ժամանակացույցով նման հանդիպում չկա: Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,- ասել է նա։
Զախարովան նաև նշել է, որ ՌԴ արտգործնախարարությունը տարբեր մակարդակներով ու ձևաչափերով սերտ շփում է պահում Հայաստանի իրենց գործընկեր գերատեսչության հետ: