Թուրքիայի դատարանն օգոստոսի 3-ին ինը մարդու դատապարտել է 101 տարվա ազատազրկման Անկարայում 2015 թվականին իրականացված ահաբեկչական գործողությանը մասնակցության մեղադրանքով, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Նրանք նաև դատապարտվել են լրացուցիչ 10.5 հազար տարվա ազատազրկման՝ «մարդու կյանքը խլելու փորձի» հոդվածով:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի կենտրոնական երկաթուղային կայարան տանող կամրջի վրա որոտացել է երկու պայթյուն: Այդտեղ են հավաքված եղել արհմիությունների և հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ՝ մասնակցելու քրդական ահաբեկիչների դեմ բողոքի ակցիաներին: Հետաքննության տվյալներով՝ պայթյուններն իրականացվել են մահապարտների կողմից: Իսկ ահաբեկչական գործողության արդյունքում, որը երկրի պատմության մեջ ամենաարյունալին էր, մահացել է 102 մարդ և տուժվել՝ ավելի քան 300-ը: