ԱՄՆ իշխանությունները վերանայում են Թուրքիայի մասնակցությունը ներմուծման համար արտոնությունների ծրագրին (GSP) ։ Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչության կայքում, փոխանցում է News.am-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։
Առևտրային ներկայացուցիչ Ջեֆրի Ջերիշի խոսքով՝ Թրամփի վարչակազմը մտահոգված է GSP-ին մուտք գործելու համար Թուրքիայի կողմից չափանիշների պահպանման հարցով։ «Մենք հույս ունենք, որ Թուրքիան կաշխատի մեզ հետ, որպեսզի կարգավորի այն տարաձայնությունները, որոնք հանգեցրել են ԱՄՆ անմաքս շուկա մուտք գործելու վերանայմանը»։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Թուրքիան լրացուցիչ 1.78 մլրդ սակագներ է ներդրել ԱՄՆ-ից ներմուծման համար։