Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմն արդեն մեկ ոսկե և 2 բրոնզե մեդալ ունի: Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ըմբշամարտի առաջնության ժամանակ բրոնզե մեդալի համար գոտեմարտերում հաղթանակներ տարան Գեղամ Գալստյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ), հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը հռչակվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն: Առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց ուկրաինացի Անդրեյ Ջելեպի հետ և հաղթեց 11:6 հաշվով:
Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր նախօրեին, երբ ռումինացի (12:2) ու ադրբեջանցի (11:0) ըմբիշների նկատմամբ վստահ հաղթանակներից հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 10։0 հաշվով հաղթել էր հունգարացի Ռայմունդ Ֆարկասին, փոխանցում է News.am-ը: