RT հեռուստաալիքը և Ruptly գործակալությունը հրապարակել են տեսանյութ, որում երևում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, նրա շրջապատը և պահակազորը անհաջող մահափորձի ժամանակ և դրանից անմիջապես հետո:
Նախագահը մահափորձի ժամանակ ելույթ է ունենալիս եղել ազգային տնտեսության վերականգնմանը նվիրված շքերիթի ժամանակ:
Ավելի վաղ Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարարը հայտնել էր, որ մահափորձն իրականացնելու համար օգտագործվել են պայթուցիկով դրոններ: Միջադեպի արդյունքում վիրավորվել է 7 գվարդիական: