Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալին, ով 2016 թվականին ռուսական քաղաքացիություն էր ստացել, նշանակել է ռուս-ամերիկյան հումանիտար կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ: Այս մասին ռուսական ԱԳՆ հայտնել է Facebook-ի իր էջում:
Նշվում է, որ Սիգալի առաջադրանքն է զարգացնել ռուս-ամերիկյան հարաբերությունները հումանիտար ոլորտում՝ ներառյալ մշակույթի, արվեստի, հասարակական և երիտասարդական փոխանակության ոլորտներում: