Բանգլադեշում ցուցարարների եւ ոստիկանության բախման հետեւանքով ավելի քան 100 մարդ վիրավորվել է:
AFP-ի փոխանցմամբ, ակցիային մասնակցում էին ուսանողները՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել երկրի ճանապարհներին ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Ակցիաները սկսվեցին անցյալ շաբաթ, երբ ավտոբուսը մահացու վրաերթի ենթարկեց երկու պատանիներին:
Ոստիկանները ցուցարարների ուղղությամբ ռետինե գնդակներ են կրակել եւ արցունքաբեր գազ կիրառել: Արդյունքում 115 մարդ է տուժել: