Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնությունում երեք ոսկի և երկու բրոնզե մեդալներով: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականներին:
Եվրոպայի երիտասարդական չեմպիոն հռչակվեցին Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը(61 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), իսկ Գեղամ Գալստյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր անցկացրին նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Մհեր Մարկոսյանը (86 կգ), որոնք հաջողության չհասան: