Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում օգոստոսի 5-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 142 մարդ: Բնական աղետների հետևանքների մեղման ինդոնեզական գործակալության ներկայացուցչի խոսքերով` այս թիվը կարող է աճել, քանի որ փրկարարները դեռևս չեն կարողանում հասնել որոշակի շրջանների: Նշվում է, որ հատկապես մեծ են ավերածությունները կղզու հյուսիսային մասում:
Օգոստոսի 5-ի երեկոյան Լոմբոկ կղզում 6,9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումներն այնքան հզոր են եղել, որ այն զգացել են նույնիսկ հարևան Բալի կղզում: Այնտեղ փրկարարների տվյալներով երկու մարդ է զոհվել: