Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը թագավորությունում Կանադայի դեսպանին անցանկալի անձ է հայտարարել է մեկ օր ժամանակ տվել երկրից հեռանալու համար: Միևնույն ժամանակ Էր-Ռիադը հետ է կանչել Կանադայում սաուդյան դեսպանին, ասվում է Twitter-ում թագավորության ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիան նաև սառեցրել է երկու երկրների միջև նոր առևտրային և ներդրումային գործառնությունները:
Էր-Ռիադի նման որոշման պատճառ է դարձել Կանադայի ԱԳՆ պահանջն` անհապաղ ազատ արձակել թագավորությունում ձերբակալված իրավապաշտպաններին, ինչը սաուդյան իշխանությունները գնահատել են որպես միջամտություն թագավորության ներքին գործերին: