Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է բերել աղետալի հետեւանքների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Դա կարող Է սարսափելի հակամարտություն հրահրել, անհասկանալի Է՝ ինչու Է դա պետք»,- ասել Է նա «Կոմերսանտ ՖՄ» ռադիոկայանին տված հարցազրույցում, որից մի հատված եթեր Է տրվել օգոստոսի 6-ին: Վարչապետը նաեւ նշել Է, որ 2008 թվականին Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ զինված հակամարտությունը, որին մասնակցեց նաեւ Ռուսաստանը, կարելի Էր կանխել: «Ոչ մի անխուսափելիություն չկար»,- ընգծել Է Մեդվեդեւը: