Նոր Զելանդիայի Կանաչների կուսակցությունը խորհրդարանին կոչ է արել Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կոտորածները պաշտոնապես ճանաչել որպես Ցեղասպանություն:
«Ես հայցում եմ ողջ խորհրդանի աջակցությունը: Այն կապված է մեր պատմության հետ», - այս կապակցությամբ նշել է Կանաչների կուսակցության պատգամավոր Գարեթ Հյուզը:
Փորաձագետները ևս ընդգծում են, որ պատմական կապերի պատճառով Նոր Զելանդիան 1915 թվականի իրադարձությունները պարտավոր է կոչել Ցեղասպանություն:
«Նոր Զելանդիայի զինվորները գրանցել են ցեղասպանությունը իրենց հիշողություններում և օրագրերում, հետո այդ պատմությունները նրանք իրենց հետ տուն են բերել», - ասում է պատմաբան Ջեյմս Ռոբինսը:
Նախատեսվում է այս կապակցությամբ խորհրդարանում ցուցադրել «Կործանելու մտադրությունը» վավերագրական ֆիլմը, որի ցուցադրությանը հրավիրված են նաև փորձագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: