Նոր Զելանդիայում տրվել է Հայ դատի հանձնախմբի աշխատանքների մեկնարկը, այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հայ դատի կենտրոնական խորհրդին:
Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի նպատակն է լինելու բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակը: Նոր ձևավորված հանձնախմբի ղեկավարն է լինելու Հուռի Ելդիզյանը:
«Մեր առաջնային նպատակներն են Նոր Զելանդիայի և Հայաստանի միջև ավելի սերտ մշակութային և առևտրային կապերի հաստատումը, Նոր Զելանդիայում հայկական համայնքի շահերի պաշտպանությունը, Նոր Զելանդիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչմանը հասնելը»,- ասել է Ելդիզյանը: