Դոնալդ Թրամփ կրտսերն իրոք հանդիպել է ռուս փաստաբանի հետ: ԱՄՆ նախագահն առաջին անգամ մանրամասն մեկնաբանություն է տվել այս առիթով` հաստատելով, որ իր որդին բանակցություններ է ունեցել փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ 2016թ., որի նպատակը Հիլլարի Քլինթոնի մասին տեղեկություններ հավաքելն է եղել:
Թրամփը նշել է, որ այդ հանդիպման փաստը որևէ կերպ չի հակասում օրենքին և մեծ քաղաքականությունում դա ընդունված է:
«Դա եղել է հակառակորդի մասին տեղեկություններ հավաքելու նպատակ հետապնդող հանդիպում, որը միանգամայն օրինական է: Քաղաքականությունում նման հանդիպումները կրում են մշտական բնույթ: Հանդիպումը ոչ մի արդյունք չի տվել: Եվ ես դրա մասին չեմ իմացել», -գրել է դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում:
Նշենք, որ Թրամփ կրտեսերի հանդիպումները փաստաբան Վեսելնիցկայայի հետ ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌՈւսաստանի ենթադրայլ միջամտության հարցով հետաքննության առանցքային կետերից է: