Ռուսաստանում Հունաստանի դեսպան Անդրեաս Ֆրիգանասն օգոստոսի 6-ին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանին հանձնվել է նոտա ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսման հայելային միջոցներ ձեռնարկելու մասին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: