Հայաստանի ներքաղաքական իրավիճակն անդրադառնում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա: Այս մասին գրում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ՌԴ նախագահի նախին լիազորված ներկայացուցիչ, 1992-96 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն իր «Ապրել անցյալո՞վ, թե՞ ներկայով» խորագրով հոդվածում:
Կազիմիրովի կարծիքով պատահական չէ, որ Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի ներքին բարդ իրավիճակից, փորձում է մեղադրել Երևանին հանդիպումների և բանակցությունների խափանման կամ հետաձգմա մեջ:
«Ոչ միայն ներքին իրավիճակը, այլ նաև բանակցային գործընթացը պահանջում է երկրում բոլոր առանցքային ուժերի միավորում: Անհարմար է ինչ-որ բան առաջարկել դրսից հատկապես ինչ-որ միամիտ բան, բայց արդյոք չի՞ հասունացել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման պահը մշակելու համար միասնական մոտեցում գոնե Ղարաբաղյան կարգավորման հարցում: Համոզված եմ, որ նրանցից ոչ մեկին թարգմանիչ պետք չի գա, եթե խոսեն ապագայի լեզվով, այլ ոչ թե` անցյալի և մտածեն Ղարաբաղի այն ճակատագրի մասին, ինչի պատճառով 30 տարի առաջ սկսվեց հակամարտությունը, այլ ոչ թե մտածեն իրենց դիրքերի մասին», - նշել է ՄԽ նախկին համանախագահը: