Իրանի հետ միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալու կապակցությամբ Միացյալ Նահանգները վերականգնել է սահմանափակիչ միջոցներն Իրանի դեմ, հայտնում է Интерфакс-ը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման հարցերով տնօրեն Բրայան Հուքի խոսքերով, այդ պատժամիջոցները ներկայացնում են սահմանափակիչ միջոցների առաջին բլոկը և կվերաբերեն Իրանի ավտոմոբիլային սեկտորին, ինչպես նաև ոսկու և այլ մետաղների առևտրին:
Ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները, Վաշինգտոնի նպատակն է՝ Թեհրանին կտրել արժութային և հիմնական հումքային շուկաներից, որպեսզի կանգնեցնեն Իրանի քաղաքական ու ռազմական ազդեցության աճը Մերձավոր Արևելքում:
Ընդ որում, սահմանափակիչ միջոցները վերաբերում են ինչպես բուն իրանական ընկերություններին, այնպես Էլ օտարերկրյա այն ֆիրմաներին, որոնք բիզնես են վարում Թեհրանի հետ: