Անկարան և Վաշինգտոնը նախնական համաձայնության են եկել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հարցում, որոնք սահմանվել էին Թուրքիայում ամերիկացի հոգևորականի ձերբակալության պատճառով: Այս մասին հայտնում է Daily Sabah թերթը` դիվանագիտական աղբյուրներին հղումով:
Թերթի տեղեկությունների համաձայն, Թուրքիայի և ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել զարգացնել դիվանագիտական հարաբերությունները և կարգավորել երկու երկրների միջև առկա խնդիրները:
Երկու օրվա ընթացքում նախատեսվում է թուրքական պատվիրակության այցելություն Վաշինգտոն` ամերիկյան կողմի հետ բանակցությունների համար: Աղբյուրների փոխանցմամբ` Թուրքիան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել անձնական հանդիպում կազմակերպելու հարցում: