2008 թվականին Ռուսաստանը խնդիր չի ունեցել ջախջախելու վրացական բանակը կամ պատժելու Սահակաշվիլիին: Խնդիրը եղել է վրացական բանակին դուրս մղել Ցխենվալիից և այնտեղ կարգուկանոն հաստատել: Այս մասին ռուս-վրացական պատերազմի տարելիցի նախօրեին «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում նշել է Դմիտրի Մեդվեդևն, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահի պաշտոնը:
«Կարծում եմ, ճիշտ եմ վարվել, երբ որոշում եմ ընդունել զսպվածություն ցուցաբերել և լրացուցիչ գործողություններ ձեռնարկել», - նշել է Մեդվեդևը: Նրա կարծիքով` ռազմական գործողությունների դեէսկալացիան հնարավորություն է տվել հանգստացնել իրավիճակը Հարավային Օսիայում և Աբխազիայում և հանգիստ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի և այլ երկրների հետ:
«Ես ճիշտ չեմ համարել դիմակայության պահպանումը: Ուստի, իմ կողմից` որպես գերագույն գլխավոր հրամանատար, որոշում է կայացվել զորքերը վերադարձնել մեր երկիր», - ասել է Մեդվեդևը: