Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ միջամտում է Նիկարագուայի ներքաղաքական կյանքին՝ փորձելով անգամ բռնի ուժով իշխանափոխություն անել երկրում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նախագահն ընդծել է, որ այդ փորձերը շարունակվում են մինչ օրս:
«ԱՄՆ-ն մշտապես տարբեր պատրվակներով իշխանությունը տապալելու փորձեր են ձեռնարկվում: Ընդ որում՝ պատճառ կարող է դառնալ ցանկացած օրենք, ցանկացած նախաձեռնություն: Մեզ հաջողվել է դաշինք կնքել ձեռնարկատերերի հետ, իսկ ԱՄՆ-ը քննադատում է այդ ձեռնարկատերերին՝ կառավարության հետ համագործակցելու համար»,- նշել է Օրտեգան: