Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է պայմանավորվել սպառազինությունների վերահսկման` այդ թվում միջուկային զենքի սահմանափակման և տիեզերքում զենքի արգելման հարցում: Այս մասին հայտնում է Politico-ն, որի տրամադրության տակ է հայտնվել բանակցությունների ժամանակ Պուտինի փոխանցնած փաստաթղթի մի մասը:
Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանել փաստաթղթի մասին տեղեկությունը, որն, ի դեպ, պարբերականի պնդմամբ իրենք ստացել են ռուս պաշտոնյաներից: Սպիտակ տանը հայտարարում են, որ որևէ նման բան չեն ստացել: