Իրանի ուժայիններին հաջողվել է երկրի արևմտյան նահանագներում ձերբակալել և վնասազերծել ահաբեկիչների երկու խմբի, որոնք ահաբեկչություններ էին նախատեսում` այդ թվում նաև Իրանի խոշոր քաղաքներում: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը` իրանական հետախուզության տարածած հաղորդագրությանը հղումով:
Մասնավորապես հաղորդվում է, որ ահաբեկիչները հարձակումներ էին նախատեսում արևմտյան Քրդստան և հարավարևմտյան Խուժիստան նահանգներում: Քրդստանի ոստիկանությանը հաջողվել է խուսափել զոհերից Սեքքեզ քաղաքում, որտեղ ահաբեկիչը նռնակ է նետել ոստիկանության բաժանմունք:
Ձերբակալվածները կախված են եղել թաքվիրյան և անջատողական խմբավորումների հետ: