Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել Իրանի հետ տնտեսական կապերից ԱՄՆ կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելուց հետո: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:
Մասնավորապես, Անկարան կշարունակի Թեհրանից բնական գազ գնել: Նախարարը նշել է, որ «Թուրքիան կապեր ունի Իրանի հետ և հարաբերությունները կշարունակվեն»: «Ամերիկյան որոշումը միակողմանի է, մենք օրենքների չհակասող առևտուր ենք անում», - ասել է նախարարը: