Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնին չբարդացնել Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի խորհրդարանի կողմից, ինչպես նաև հրաժարվել նախկինում որդեգրած դիրքորոշումից այն մասին, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի Հայաստանի և Թուրքիայի միջև:
«Նոր Զելանդիայի հայերը հիասթափված են Հայոց ցեղասպանության հարցում սեփական կառավարության դիրքորոշումից: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ 1915 թվականի դեպքերը չարժե անվանել «ցեղասպանություն» տերմինով, և այդ հարցը թողնել երկու երկրների քննարկմանը: Նման դիրքորոշումը նպաստում է միայն թուրքական բռնապետության մերժողական քաղաքականությանը», - ասվում է հանձնախմբի տարածած հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ Նոր Զելանդիայի հայերը կշարունակեն լոբբինգ անել Հայոց ցեղասպանության ճանաչումը և բարձրացնել հասարակության իրազեկվածությունն այդ մասին: