Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը` Ասման, հանդես է եկել ուղերձով այն բանից հետո, երբ նրա մոտ չարորակ քաղցկեղ են հայտնաբերել:
«Ես այն ժողովրդից եմ, որն աշխարհին տոկունություն, ուժ և դժվարությունների երեսին նայելու կարողություն է սովորեցրել: Իմ վճռականությունը բխում է ձեր` նախորդ տարիների վճռականությունից և տոկունությունից», - հայտարարել է Ասման թվիթերյան իր այս գրառմանը կցլով լուսանկար, որտեղ նա ժպտում է:
Ասմա Ասադի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել օգոստոսի 8-ին: Նրա մոտ հայտնաբերել են կրծքագեղձի քաղցկեղ: Նշվում է, որ հիվանդությունը հայտնաբերվել է վաղ շրջանում: