Կոլումբիան ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետությունը: Այս մասին ասվում է Բոգոտայում Պաղեստինի դեսպանատան պաշտոնական կայքում, հայտնում է TASS-ը :
«Պաղեստինի դեսպանատունը պատիվ ունի հայտնելու, որ Կոլումբիայի Հանրապետության կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինը՝ որպես ազատ, անկախ ու ինքնիշխան պետությունը: Պաղեստինի կառավարությունն ու ժողովուրդը ողջունում են այս որոշումը»,- ասված է դիվանագիտական ներկայացուցչության հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ:
Կոլումբիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս հայտարարությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պաղեստինի անկախությունը ճանաչելու որոշումը կայացվել է նախորդ շաբաթ՝ Կոլումբիայի նախիկին նախագահ Խուան Մանուել Սանտոսի կառավարության կողմից, սակայն օգոստոսի 7-ին ընտրությունների արդյունքում երկրի նախագահի պաշտոնը ստանձնել է Իվան Դուկե Մարկեսը: