Վենեսուելայի Ազգային հիմնադիր ժողովի որոշմամբ ընդդիմադիր պատգամավորներ Խուլիո Բորխեսը և Խուան Ռեկեսենսը զրկվել են անձեռնմխելիությունից. նրանք մեղադրվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի կազմակերպմանը մասնակցելու մեջ, հայտնում են վենեսուելական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Մադուրոն պետական հեռուստաընկերության եթերում մեղադրել է Բորխեսին և մյուս ընդդիմադիրների մահափորձի կազմակերպմանը մասնակցելու մեջ: Մադուրոյի խոսքերով, դրան 50 մլն դոլար գումարի դիմաց մասնակցել է 11 մարդ` այդ թվում Կոլումբիայում և ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Վենեսուելան փորձելու է հասնել նրանց արտահանձնման:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձն իրականացվել է օգոստոսի 5-ին: