Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դիմել է միջազգային հանրությանը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակին միջամտելու կոչով՝ հետագա ապակայունացումը դադարեցնելու համար, փոխանցում է«ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն այսօր միջազգային շփումներ է անցկացրել բոլոր մակարդակներում` Գազայի հատվածում մեր ժողովրդի դեմ իսրայելական լարումը դադարեցնելու համար»,- հայտնել է գործակալությունը:
Հաղորդվում է, որ Աբասն «ընդգծել է այս սրմանը վտանգը և միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջամտել՝ «հետագա ավերածությունն ու անկայունության» դադարեցնելու համար:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան իսրայելական զորքերը Գազայի հատվածից արձակված 180 հրթիռ էին հետապնդել՝ որսալով դրանցից 30-ը և ի պատասխան հարձակվելով զինյալների ավելի քան 150 օբյեկտի վրա: Պաղեստինցի բժիշկները հայտնում են երեք զոհի մասին, իսրայելական կողմից հաղորդվում է առնվազն յոթ վիրավորի մասին: