Իտալական Կատանիի համալսարանի գիտնականները պանիր են հայտնաբերել, որի տարիքը գերազանցում է 3200 տարին, հայտնում է եգիպտական «Յոում7» թերթը:
Հաղորդվում է, որ իտալացի մասնագետները Կահիրեի համալսարանի հետ համագործակցությամբ ուսումնասիրել են մ.թ.ա 1290-1213 թթ. պատրաստված պանրի մնացորդները: Դրանցում գտել են բակտերիաներ, որոնք ենթադրաբար Հին Եգիպտոսում առաջացրել են «միջերկրածովյան տենդ»: Այդ հիվանդությամբ վարակվել է ընտանի կենդանիները և մարդիկ: