ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Եմենի Սաադա քաղաքում արաբական կոալիցիայի հասցրած ավիահարվածները, ինչի հետևանքով երեխաներ են զոհվել:
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է արաբական կոալիցիայի կողմից Սաադայում հասցված օդային հարվածը, որն ընկել է բանուկ շուկայական գոտու և ամառային ճամբարից երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա», - ասվում է Գուտերեշի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Կարմիր խաչի տեղեկություններով միջադեպի արդյունքում առնվազն 29 երեխա զոհվել, 30-ը տուժել է: Ապստամբ հութիների տեղեկություններով զոհերի թիվը հասնում է 47-ի, իսկ վիրավորներինը 77-ի: