Ռուսաստանցի պրոդյուսեր Արմեն Անանիկյանի «Fresh film» կինոընկերությունը հրապարակել է ռուսական նոր հարսանեկան կատակերգության թրեյլերը, որում գլխավոր դերերից մեկը խաղում է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:
«Երջանկություն. առողջություն» ֆիլմը պատմում է հարսանիքի պատրաստվող երեք սիրահար զույգերի` հայ, թաթար և ռուս, արկածների մասին:
Հայկ Մարությանը խաղում է փեսացու Արթուրի դերը, ով պատրաստվում է ամուսնանալ իր ընտրյալի` մոսկվացի Յուլիայի հետ: Փեսացուի հոր ցանկությամբ, որի դերը խաղում է Հրանտ Թոխածյանը, հարսանիքը պետք է կայանա Հայաստանում: