ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 13-14-ը կայցելի Անկարա Թուրքիայի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների հավաքին մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Լավրովը կմասնակցի Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների հավաքին: Այս այցի շրջանակում նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարարի ելույթը դեսպանների հավաքին, ինչպես նաեւ հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ:
«Բանակցություններին հիմնականում ուշադրություն կդարձվեն միջազգային օրակարգի արդիական հարցերին, իրերի դրությանը Սիրիայի կարգավորման հարցում, Մերձավոր Արեւելքում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում, Ուկրաինայում, Սեւծովյան տարածաշրջանում: