Սուդանի խշխող կուսակցությունը իր առաջնորդին` գործող նախագահ Օմար ալ-Բաշիրին 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրելու է որպես թեկնածու: Այս մասին հայտնում է SUNA լրատվական գործակալությունը:
Սակայն Օմար ալ-Բաշիրի առաջադրվելը, ով մոտ 30 տարի իշխանության է եւ ռազմական հանցագործությունների առնչությամբ հետախուզվում է Միջազգային քրեական դատարանի կողմից, կպահանջի նաև սահմանադրության մեջ փոփոխությունների կատարում, քանի որ երկրի ներկա սահմանադրությունը սահմանափակում է նախագահությունը երկու ժամկետով: