Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունները Թուրքիային ստիպում են նոր գործընկերներ ու դաշնակիցներ փնտրել, փոխանցում է The New York Times-ը:
Հիշեցնենք, որ Վաշինգթոնը պատժամիջոցների է դիմել Անկարայի հանդեպ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին Թուրքիայում ազատազրկելու համար: Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ, իսկ օգոստոսի 10-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց Թուրքիայից ներմուծվող մետաղի ու ալյումինի մաքսատուրքերը կրկնապատկելու մասին:
«ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակցին փոխում է պաստորի հետ»,- օգոստոսի 11-ին հայտարարել է Էրդողանը՝ սևծովյան Օրդու քաղաքում անցկացված հանրահավաքում:
Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել վաճառել իրենց մոտ պահած դոլարներն ու եվրոները՝ ազգային լիրայի ուժեղացմանը նպաստելու համար: