Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում պատրաստվում են վերականգնել հայ ճարտարապետների կողմից կառուցած պատմական սանդուղք, հայտնում էThe Ethiopean Herald-ը:
Սանդուղքը կառուցվել է Եթովպիայի մայրաքաղաքի սրտում կայսր Մենելիք II-ի թագավորության օրոք՝ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին:
Եթովպիայի իշխանությունների խոսքով, վերականգնման աշխատանքների ընթացքում ամեն ինչ արվելու է կառույցի ինքնատիպությունը պահպանելու համար: