Հրաձգություն Մանչեսթերում. 10 մարդ տուժել է

15:03     12 օգոստոսի, 2018

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Մանչեսթերում տեղի ունեցած հրաձգության հետևանքով նվազագույնը 10 մարդ է տուժել, հաղորդում է TASS-ը:

«Մի քանի մարդիկ հիվանդանոցներում են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով, սակայն նրանց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում»,-հաղորդել է տեղական ոստիկանությունը:

Նշվում է, որ հրաձգությունը սկսվելուց մի քանի ժամ առաջ Մոսս Սայդ շրջանում անցկացվում էր Կարիբյան կառնավալը:

Հաղորդվում է, որ ոստիկանները դեպքի վայր են հասել հրաձգության մասին հաղորդում ստանալուց հետո: Տեղի ունեցածի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն, քննություն է կատարվում:


© armedia.am